2024 թվականին ԱՄՆ-ն մեզ փող չի տա. ուկրաինացի պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր Telegram ալիքում նշել է, որ այս տարի իրենք վերջին անգամ ԱՄՆ-ից դրամաշնորհային օգնություն կստանան, և ապագայում Վաշինգտոնը Կիևի հետ կանցնի միայն  վարկային հարաբերությունների։

«Հիմա սա հավանաբար կլինի Ուկրաինային տրվող օգնության վերջին դրամական տրանշը: 2024 թվականին մեզ փող չեն տա, ամենայն հավանականությամբ կանցնենք համագործակցության վարկային ձևի: Վարկեր կտրվեն: Անվերադարձ դրամական օգնություն չի լինի»,- գրել է Գոնչարենկոն։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի համար բեկում չի լինի։  «Հետագայում նրանք կանցնեն ներքին ուղու և ընտրությունների ժամանակ կկենտրոնանան տնտեսության, առողջապահության և ընտրողների համար սովորական թեմաների վրա»,- եզրափակել է ուկրաինացի պատգամավորը։

Ինչպես նոյեմբերի 24-ին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը, այս տարի Ուկրաինայի պետական ​​բյուջեին արտաքին օգնությունը կազմել է 37,4 մլրդ դոլար, որից 10,9 մլրդ դոլարը ԱՄՆ-ի դրամաշնորհներն են։




Լրահոս