
Այսօր կառավարության ներկայացուցիչների, դեսպանների և փորձագետների մասնակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովը։
Քննարկման մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը և ճանապարհների ապաշրջափակմանը:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաև հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետներ: