
ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Տաշիրի բաժին է տարվել 38-ամյա Հովսեփ Չ.-ն:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նա օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հովսեփ Չ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: