ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը շարունակվում է:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն կատարվել է 109 հազար 395 անձի վճարում:
Ինչ վերաբերում է 40+10 ծրագրին, ապա, ըստ փոխնախարարի, աջակցությունը հոկտեմբեր ամսվա համար ստացել է 104 հազար 027 անձ:
Սկսվել են նաև նոյեմբեր ամսվա վճարումները: 20 հազար 649 անձի արդեն վճարվել է նոյեմբերի համար:
50 հազար դրամական աջակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 6-ից կսկսվեն 37 հազար 100 շահառուների վճարումները: