
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր։
Գագիկ Ծառուկյանը կարևորել է մշակույթի միջոցով աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժանապատվության վերականգնման, հասարակության կրթման խնդիրները, հատկապես այս փուլում՝ պատերազմից և պարտությունից հետո։
Հանդիպման ընթացքում խոսվել է մշակութային ծրագրերի իրականացման հնարավորության մասին՝ պետության և մասնավորի համագործակցության ձևաչափում, մշակույթի ոլորտում բարեգործության ընդլայնման և խրախուսման մասին»։