ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱԿ- ԲՀԿ համագործակցությանը: armlur.am-ը Շարմազանովից հետաքրքրվեց ` արդյոք այդ համագործակցությունը կարող է միկրոինֆարկտի պատճառ դառնալ:
Շարմազանովը կատակեց. «Միկրոինֆարկտ ո՞ւմ մոտ, իրե՞նց մոտ»:
«Ոչ, ՀՀԿ-ականների»,- հակադարձեցին լրագրողները:
«ՀՀԿ-ը երբեք նման փոքր բաներից միկրոինֆարկտ չի ունենում»,- պատասխանեց Շարմազանովը ` հավելելով, որ իրենք ողջունում են այդ համագործակցությունը, հետևաբար իրենց տրամարդությունը բարձրանում է դրանից: