
ՊՍԺ-ն Լիգա 1-ի 14-րդ տուրում հյուրընկալվել է «Հավրին» և 10 ֆուտբոլիստով հաղթանակի է հասել 2-0 հաշվով:
10-րդ րոպեից ՊՍԺ-ն խաղացել է 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման:
23-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոնին հաշվի մեջ առաջ է մղել Կիլիան Մբապեն: Խաղավերջում փարիզյան թիմի առավելությունը կրկնապատկել է Վիտինյան:
ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրել է 33-ի և գլխավորում է աղյուսակը: «Հավրը» 16 միավորով 9-րդն է: