Հայկական ֆուտբոլն անդունդ գլորող Արմեն Մելիքբեկյանն իշխանությունից թույլտվություն է ստացել. նա թեկնածու է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստի արդյունքում հստակեցվեց, որ հերթական՝ 24-րդ ժողովը կանցկացվի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում:

ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ ժողովն ընտրական է լինելու. պետք է ընտրվի ՀՖՖ նոր նախագահ: Մինչ այս պահը որպես նախագահի թեկնածուներ հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով իր կարիերան ավարտել է այս ամիս եւ արդեն նաեւ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարեւոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Օզբիլիսը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուի՝ ներկայիս նախագահ եւ նախկին մարզական լրագրող Արմեն Մելիքբեկյանի անվան շուրջ տարակարծություններն ամենաշատն էին, եւ իշխանական վերնախավը կարծում էր, որ պետք չէ նրան որպես թեկնածու առաջադրել, քանի որ մրցակցություն, որպես այդպիսին, չի լինի այդ դեպքում: Կարծես թե քաղաքական էլիտան մնացել էր առանց թեկնածուի:

Ավելի ուշ Մելիքբեկյանը հաստատեց իր թեկնածությունը, այսպիսով հաստատելով մեկ բան. իշխանությունից թույլտվություն ունի կամ այլ կերպ ասված նրան համաձայնություն են տվել, քանի որ նա իշխող քաղաքական ուժի սիրելիներից է՝ չնայած, որ հենց նրա պաշտոնավարման տարիներին է, որ հայկական ֆուտբոլը անդունդ է գլորվում:




Լրահոս