
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից մեկը մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշկյանի տեղեկություններով` մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը։ Մահացողը մայրն է, ով հղի էր: