Վարդենիսում ընկերուհին դանակով հարվածել է ընկերոջը. 29-ամյա տղան հիվանդանոցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսում կրծքավանդակի հատվածում վնասվածքով 29-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, թե տանիքից է ընկել, սակայն քննությամբ այլ բան է պարզվել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երիտասարդն այդ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 4-ին՝ տանը ընկերուհու հետ վիճաբանության ժամանակ, ընկերուհին խոհանոցի դանակով հարվածել է նրան։ Երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, կատարվում է քննություն։

Քնար Մանուկյան




Լրահոս