ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ բարեկամներից մեկը տարածք էր վերցրել, որտեղ դեղորայք պետք է վաճառեր: Բոլոր պայմանները կային, բայց սանհանգույցը 1,5 քմ-ից պակաս էր: Առողջապահության նախարարությունը արտոնագիր չտվեց` պատճառաբանելով, որ սանհանգույցը պետք է լինի 2 քմ-ից ոչ պակաս: Հետաքրքիր է իմանալ, թե ինչու են մերժել, չէ՞ որ շատ տարածքներում, որտեղ դեղորայք է վաճառվում, նույնիսկ ջուր էլ չունեն, էլ ուր մնաց` սանհանգույց: Լարիսա Ղեւոնդյան, 48 տարեկան, դեղագործՊԱՏԱՍԽԱՆ. Այն տարածքներում, որտեղ ինչ-ինչ ճանապարհներով դեղատներ են կառուցվել, այժմ առողջապահության նախարարությունն ուսումնասիրություն  է կատարում, եւ չհամապատասխանող տարածքներում դատարանի միջոցով գործունեությունը դադարեցնում ենք: Դեղատների համար նվազագույն չափեր են տրված, եւ դրանք պետք է բոլոր ստանդարտներին համապատասխանեն: Սպառողների շահերից, սանիտարահիգիենիկ պահանջներից ելնելով` սանհանգույցը պարտադիր կերպով անհրաժեշտ է, եւ այն պետք է լինի 2 քմ-ից ոչ պակաս: Քաղաքացին թող սանհանգույցի խնդիրը լուծի եւ նոր դիմի առողջապահության նախարարություն` արտոնագիր ստանալու համար: Ավելացնեմ նաեւ, որ եթե տվյալ քաղաքացին այս պահին գիտի այնպիսի մի դեղատուն, որը չի համապատասխանում նորմերին, ապա թող մեզ կոնկրետ հասցեն նշի, մենք վարույթ կհարուցենք եւ  կդադարեցնենք գործունեությունը:ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե ինչ կապ ունի սանհանգույցի մակերեսը դեղատնային գործունեության հետ, դժվար է հասկանալ: Ամեն դեպքում, սանհանգույցից դեղատան աշխատակիցներն են օգտվում,  ոչ թե հաճախորդները: Լվացարանի կամ սանհանգույցի չափերը ճշտելու փոխարեն` առողջապահության նախարարությունը ճիշտ կանի` ժամկետանց դեղերի խնդիրը լուծելու մասին մտածի:




Լրահոս