ՀՀԿ մամլո խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ՝ «ժամանակին ՀՀԿ-ն էր քննարկում ՀՅԴ-ի մեջ տարրալուծվելու գաղափարը» հայտարարությանը. «Գիտեք ես ապագայի մասին եմ խոսում, իմ գործընկերները անցյալի մասին, մենք պետք է ապագային նայենք: Իսկ մեր ապագան խոստանում է մեզ երկբևեռ քաղաքական դաշտ»,- ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ապա չի բացառվում, որ փոքր կուսակցությունները կմիանան ԲՀԿ-ին: «Մանավանդ «Ժառանգությունը» ու ՀԱԿ-ը քայլեր կատարեն դեպի ԲՀԿ-ն»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:
-Ո՞վ է լինելու ԱԺ ոչ չորս իշխանական ուժերի առաջնորդը, եթե լինի համախմբում:
«Դա պետք է իրենք և ժողովուրդը որոշեն»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահին զարմացնում է նաև այն, որ իր գործընկերները յոթ երգ գիտեն, յոթն էլ ՀՀԿ-ի մասին: «Ես ասում եմ ` հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, մարդիկ ասում են ՀՀԿ-ն նման է «КПСС»-ի: Իմ ասելն այն չի, ում է նման ՀՀԿ-ն, ՀՀԿ-ն նման է ՀՀԿ-ի: Իսկ եթե իրենք չմիավորվեն ԲՀԿ-ի շուրջ, ապա կվերածվեն պիոներների ու հոկտեմբերիկների»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը ` հավելելով, որ բոլորը գնում են դեպի ԲՀԿ: