Երևանի քաղաքապետարանի որոշման համաձայն, նոյեմբերի 13-ից 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն պետք է մտնեին երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։
«Երթևեկությունը կարգելվի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց։ «Ֆորդ տրանզիտ», կամ «Գազել» և նմանատիպ մակնիշի մեքենաներն ընկնում են այդ սահմանափակումների տակ»,- ասված էր որոշման մեջ:
Սակայն ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այս օրերին վերը նշված ժամերին այդ փողոցներում կարող ենք հանդիպել բեռնատարների: Երևանի կենտրոնում, ողջ օրվա ընթացքում բեռնատարներն անարգել երթևեկում են: Այսինքն, ստացվում է՝ որոշումը կայացվել է ու ինչպես միշտ չկա որևէ վերահսկող մարմին, որը կհետևեի որոշման իրագործմանը: Ինչի համար էլ Երևանի երթևեկությունը ողջ օրվա ընթացքում խաթարված է, խցանումներն արդեն դարձել են ամենժամյա ու այդ հարցը դարձել է մերօրյա ամենաանլուծելի խնդիրը: