Խաղաղության պայմանագիրը փոքր փաստաթուղթ է՝ 6-7 էջի սահմաններում. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք սրտի, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք ուզում էին գալ այստեղ և մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական ​​համակարգի վերջնական վճռին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովին, որը կազմակերպել է ԶՀԳ համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:

«Մենք հույս ունեինք, որ կկարողանանք կապ հաստատել Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ։ Բայց, ցավոք, այն մարդիկ, ովքեր յուրովի մենաշնորհել էին իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։ Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրմանը, որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո  շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է նա։

Նրա խոսքով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իրենց դիրքորոշումը հստակ էր. Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծված են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում:

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ալիևը նշել է. «Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի ղեկավարի բրյուսելյան ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքի, դրան պետք է լավ պատրաստվել: Խաղաղության պայմանագիրը փոքր փաստաթուղթ է, 6-7 էջի սահմաններում, մոտ 20 կետով», – ասել է նա:




Լրահոս