
Հայաստանում 2024 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության նախարարության գծով ծախսերը նախատեսվել են 554 միլիարդ դրամ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկմանը իր ելույթում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այո, 2024 թվականին պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 554 միլիարդ դրամ: Դրանք 7 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերին, արդյունքում` 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5.3 տոկոսը` 2023 թվականի նկատմամբ նվազելով 0.3 տոկոսային կետով»,- շեշտեց Հովհաննիսյանը։