Գյուղնախարարը աննորմա՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասեք Սերգո Կարապետյանին ` գյուղացին էսօր ուզում է աջակցեն իրեն: Բերեն 15 հատ վիլկա դնեն, ի՞նչ օգուտ գյուղացուն»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը ` անդրադառնալով գյուղնախարարության կողմից իրականացվող ` խոշոր եղջերավոր  կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագրին:

«Գյուղացուն ես եմ մոտ, ոչ թե Սերգոն: Ասա Սերգոյին ա’յ աննորմալ, գյուղացուն դրանից ի՞նչ օգուտ»,- նշեց Մրազ Բրոյանը ` ավելացնելով,- «Ասա տնաշե’ն, գնա ձկների հետ գործ ունեցի: Ձկնաբուծականում դու պիտի աշխատեիր»:

Ճարճակիս համայնքի ղեկավար Թալաբանի Սադեյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում գյուղացիները պահում են իրենց անասունները `  վախենալով հետագայում հարկեր ու տուրքեր վճարելուց:

Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիրը իրականացվում է Վայոց Ձորում: Այսօր Գյուղնախարարության առաջարկով ՀՀ Կառավարությունը որոշեց ծրագիրը իրականացնել Հայաստանի ողջ տարածքում:




Լրահոս