ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջարկում էի բյուջեից 20 մլն դրամ տալ արցախցի ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար․ ինչո՞ւ մերժվեց Թովմասյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակարան ձեռք բերելու համար ես Կառավարությանը առաջարկում էի 20 մլն դրամ տալ յուրաքանչյուր ընտանիքի, բայց պայմանով, որ այդ բնակարանները պետք է գնվեն կամ կառուցվեն մարզերում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ իր առաջարկը մերժվել է։

«Եթե ուզում ես արցախցին մնա Հայաստանում՝ պետք է երկու հարց լուծել՝ բնակարան և աշխատանք։ Այս հարցերում ունենք խնդիրներ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիում եմ արցախցիների տարբեր խմբերի հետ, նրանք ասում են, որ շատ դեպքերում փափուկ ուժի կիրառմամբ իրենց պարտադրում են դառնալ ՀՀ քաղաքացի, որպեսզի աշխատանք ունենան»,-ընդգծեց Թովմասյանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս