
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի-ն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նա վերջինիս զգուշացրել է, որ Վաշինգտոնը ոչ մեկ անգամ խառնվել է իրենց երկրի ներքին հարցերին, այդ թվում՝ Թայվանի անկախության հետ կապված: Այդ մասին հայտարարությունը հրապարակված է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում, գրում է Gazeta.ru-ն:
Վան Ի-ն ընդգծել է, որ Չինաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ն չպաշտպանի որևէ այնպիսի ուժի, որը կարող է հանդես գալ Թայվանի անկախության օգտին:
Հաղորդվել է նաև, որ դիվանագետները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված ամերիկյան կողմի ջանքերը։ Բլինկենն իր գործընկերոջ հետ կիսվել է Իսրայել և Պաղեստին կատարած վերջին այցի իր տպավորություններով: Նա վերահաստատել է համապարփակ աշխատանքի հրատապ անհրաժեշտությունը՝ կանխելու համար հակամարտությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս տարածելը: