Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին կայանալիք լիագումար նիստում Դաշնության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի Դաշնությունում մարտի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունների ամսաթիվը սահմանող բանաձեւը: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը։

«Մենք կարծում էինք, որ պետք չէ հապաղել, հարցը կքննարկենք վաղը լիագումար նիստում: Մենք բանաձեւի նախագիծ ենք պատրաստել, առաջարկվում է ընտրությունները նշանակել մարտի 17-ին»,- ասել է  սենատորը:

Քվեարկության հարցի վերաբերյալ որոշումը կկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ասել է Կլիշասը։




Լրահոս