Իլհամ Ալիևը սուտասան է անվանել Ժոզեպ Բորելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուտ է որակել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, թե 150 հազար հայ լքել է Ղարաբաղը, գրում է ՌԻԱ-ն:

ՀՀ կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի 24-ից մինչև ամսվա վերջ Ղարաբաղից Հայաստան է եկել 100 հազար բնակիչ։ Ավելի վաղ Բորելը ԵՄ-Մարդու իրավունքների ՀԿ-ների 25-րդ համաժողովում իր ելույթում ասել էր, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Ղարաբաղի 150 հազար հայ բնակիչ լքել է իրենց տները։

«Ես ափսոսում եմ, որ նման փորձառու եվրոպացի դիվանագետը ստում է: Նա (Բորելը – խմբ.) ասաց, որ 150 հազար հայ լքել է Ղարաբաղը: Սա բացարձակապես կեղծ հայտարարություն է», – նշել է Ալիևը՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» ֆորումում:

 




Լրահոս