Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ բանակցություններ վարելու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։
Ռուսաստանի ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է Քասր ալ-Վաթան պալատում (Ազգի պալատ): Պուտինը հեծելազորի ուղեկցությամբ ժամանել է պալատի գլխավոր մուտք։ Մուհամեդ բեն Զայեդի հետ նրանք գնացել են ընդունելության սրահ։ Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահները համատեղ լուսանկարվել են։ Արարողությանը ներկա են եղել նաև պատվիրակություններ Ռուսաստանից և ԱՄԷ-ից։
Ավելի ուշ Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը սկսել են բանակցությունները։ Հանդիպումը տեղի կունենա պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո առաջնորդները կզրուցեն դեմ առ դեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի և պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցեր։