Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կլինի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:
Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: