ՀՕՊ ստեղծելու որոշման վրա Հայաստանի չմասնակցելը չի ազդի. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության չմասնակցելը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:




Լրահոս