
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին հայաստանյան պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման ընդունման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Նրանց ֆիզիկական բացակայությունն այնքան էլ չի արգելակում մյուս անդամ երկրների կողմից հավաքական փաստաթղթերի համաձայնեցման և ընդունման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին: