Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Նշվել է մի շարք ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև պատմական համագործակցային հարաբերությունների կարևորությունը և փոխադարձ շահերի շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման կարևորությանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։