
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն այսօր հայտարարել է, թե դրական հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Մենք լավ հանդիպում ունեցանք Ջեյհուն Բայրամովի հետ, կիսվեցինք գաղափարներով՝ ուղղված երկկողմ համագործակցության խորացմանը և տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման աջակցությանը»,- գրել է Օ’Բրայենը «X»-ի իր միկրոբլոգում: