
ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը։
«Այսօր 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցն է, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։