ԵՄ-ն հայտարարել է Չինաստանի հետ կայուն և փոխշահավետ կապեր ունենալու իր ցանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովում ասել է, որ ԵՄ-ն ձգտում է Չինաստանի հետ «կայուն և փոխշահավետ» հարաբերությունների։

«Մենք միասնական ենք Չինաստանի հետ կայուն և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու մեր հանձնառության մեջ», – Միշելի խոսքը մեջբերում է Agence France-Presse-ը :

Միշելը հավելել է, որ դաշինքը կցանկանար կապեր հաստատել Չինաստանի հետ՝ հիմնված «թափանցիկության, կանխատեսելիության և փոխադարձության սկզբունքների վրա»։

Հավելենք, որ այսօր Պեկինում ընթանում է Չինաստան-ԵՄ գագաթնաժողովը, որտեղ Չինաստանը ներկայացնում է Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, իսկ ԵՄ-ն՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառ;պ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։




Լրահոս