
Աշխարհում անօդաչու թռչող սարքերի խոշորագույն արտադրողներից մեկը՝ թուրքական Baykar ընկերությունը ծրագրում է սեփական արբանյակը տիեզերք արձակել 2025 թվականին։ Այս մասին Akşam թերթին տված հարցազրույցում ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը։
Նրա խոսքով, տիեզերական նախագծի վրա աշխատանքները շարունակվում են արդեն մեկուկես տարի:
Բայրաքթարը պարզաբանել է, որ ընկերությունն այժմ աշխատում է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ցածր ուղեծրով հրամանատարական արբանյակների և ուղեծրային մեքենաների վրա։ Ակնկալվում է, որ այն կլինի արբանյակ, որը կաջակցի համաշխարհային նավիգացիոն համակարգերի և հաղորդակցության հատուկ հավելվածների նորարարությունների զարգացմանը: