Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Ուկրաինային օգնելու ԱՄՆ-ի ձախողումից, NBC News-ի եթերում ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆլորիդայից Ջարեդ Մոսկովիցը։
«Պուտինը ծիծաղում է մեզ վրա: Նրան դուր է գալիս քաոսը հանրապետականների մեջ, քանի որ նա նախատեսում է լիովին օգտվել այն փաստից, որ ձմռան ավարտից հետո Ուկրաինան կարող է չունենալ զենք և ռեսուրսներ», – ասաց նա:
Քաղաքական գործիչը հավելել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է համալրել սպառազինության իր պաշարները, որոնք սպառվում են Ուկրաինայի Զինված ուժերի օգնության շնորհիվ՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն ինքը հայտնվել է անելանելի վիճակում։ Ամեն ինչ գնում է դեպի քաոսի, եզրափակել է Մոսկովիցը։
ԱՄՆ-ում դժգոհությունն ավելի ու ավելի է աճում Ուկրաինային օգնություն տրամադրելու համար բազմամիլիարդանոց ծախսերից։ Սրա պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնիսկ ստիպված է եղել հատուկ ուղերձով դիմել Կոնգրեսին։ Նա կոչ է արել անհապաղ հաստատել Կիևի համար միջոցների խնդրանքը: