
Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն։
ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել 2024 թվականի փետրվարի 7-ին ԱՀ նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ԱՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։