Իրանի նախագահը մեկնել է Մոսկվա. կհանդիպի Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նպատակով, հաղորդում է IRNA գործակալությունը։

«Մեր երկրի նախագահը, քաղաքական գործիչների և տնտեսագետների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, մեկնել է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով»,- ասվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը պարզաբանել է, որ Պուտինն ու Ռաիսին կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տնտեսությունը, տարածաշրջանային ու միջազգային օրակարգը։ Հանդիպման գլխավոր թեման կարող է լինել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը։

Նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հավելել է, որ Պուտինն ու Ռաիսին բանակցություններ կվարեն պատվիրակությունների անդամների ներկայությամբ, ապա կխոսեն աշխատանքային ճաշի ձևաչափով։

Նախորդ անգամ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ անցյալ տարվա սեպտեմբերին՝ Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում:




Լրահոս