ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցությունը քիչ առաջ նիստ է արել՝ քննարկելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
Խմբակցությունից մեզ հայտնեցին, որ իրենք հավանաբար չեն մասնակցի ընտրության քվեարկությանը։
Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: