Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանը կարող է մինչև կյանքի վերջ մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպառնում:

Այսօր դատական նիստի ժամանակ դատավորը հայտարարել է, որ հոդվածներից մեկով Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպասվում, իսկ մյուսով՝ 20 տարվա:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։




Լրահոս