
Մարտի 12-ից սուսերամարտի ՀՀ հավաքական թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզահամալիրում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքջից:
Ծաղկաձորում մարզվելով` մեր մարզիկները նախապատրաստվում են աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը, որը կկայանա Բուլղարիայի Հանրապետության Պլովդիվ քաղաքում 2014 թվականի ապրիլի 3-10-ը:
Ուսումնամարզական հավաքը կավարտվի մարտի 23-ին: