Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ․ նոյեմբերին աճել է։
Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:
2023 թ. նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 150 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022 թ․՝ 145 հազար, իսկ 2019 թ.՝ 140 հազար զբոսաշրջիկ):
Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ (42 % աճ 2022 թ․ համեմատ):