ՊՍԺ-ի դարպասապահը որակազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, «Հավրի» դեմ խաղում ստացած ուղիղ կարմիր քարտով պայմանավորված, որակազրկվել է Լիգա 1-ի երկու խաղով, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա դարպասապահը չի մասնակցի «Նանտի» ու «Լիլի» դեմ հանդիպումներին:

Հիշեցնենք, որ «Հավրի» դեմ խաղի 10-րդ րոպեին Դոնարուման ոտքով վտանգավոր խաղի արդյունքում հարվածել էր մրցակցի կրծքավանդակին և հեռացվել էր խաղադաշտից:

Այս մրցաշրջանում իտալացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում բաց է թողել 18 գոլ։




Լրահոս