Բաքվում գտնվող գերիներից ովքեր չեն վերադարձվի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկ չկա:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում՝ սահմանին:

Հիշեցնենք, որ այժմ Բաքվի բանտերում են գտնվում նաև

Արայիկ Հարությունյանը,

Բակո Սահակյանը,

Արկադի Ղուկասյանը,

Ռուբեն Վարդանյանը,

Լևոն Մնացականյանը,

Դավիթ Բաբայանը,

Դավիթ Մանուկյանը,

Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը:




Լրահոս