Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Արցախի պատգամավորները ԱԺ փակ նիստ են արել:
ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորը, սակայն, ձեռնպահ մնաց նիստից մանրամասներ հայտնել, միայն ասաց, որ նիստն արդյունավետ է եղել ու մի շարք կարեւոր հարցեր են քննարկել:
Արցախի ԱԺ փակ նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները, այն մոտ 2 ժամ է տեւել:
Քրիստինա Մուշեղյան