«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընդդիմադիր քաղաքական կեցվածքը չի փոխվել: Պատերազմում պարտության և Արցախի հանձնման հարցերով պատասխանատու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցելու եզրեր չեն կարող լինել:
Գյումրի համայնքի ավագանու Զարթոնք խմբակցությունը որոշումները կայացնում է կոլեգիալության սկզբունքով: Խմբակցության մեկ անդամ չի կարող որոշել մյուսների փոխարեն, հատկապես ՔՊ-ի հետ համագործակցելու հարցով:
Հիշեցնենք, որ Զարթոնք ԱՔԿ գյումրեցիների ձայները ստացել է նաև ընդդիմադիր կեցվածքի համար:
Խմբակցության որևէ անդամի կողմից Զարթոնք ԱՔԿ քաղաքական ուղղությանը և այդ ուղղությանն իրենց վստահության քվեն տված գյումրեցիներին հակառակ գործողություններին կհետևի համապատասխան արձագանք»: