Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը, կողաշրջվել. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34-րդ կմ-ին Renault մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Չ․ Տ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 25 մ) և կողաշրջվել․ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։

Փրկարարները ուղևոր Չ․ Տ․-ին (ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս