Չնայած մամուլում տարածվող լուրերի, թե Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Միսակ Բալասանյանին հետ են կանչել, երեկ՝ դեկտեմբերի 7 -ին, Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդիիի Բաղդադի իր նստավայրում ընդունել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Միսակ Բալասանյանին:
Իրաքի Հանրապետության նախագահը ընդգծել է Իրաքի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը հատկապես տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական, կրթական և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացման առումով երկու բարեկամ երկրների և ժողովուրդների ընդհանուր շահերը: Հանդիպման ընթացքում նախագահը դեսպանի հետ խոսել է Հայաստան կատած այցի, ստացած տպավորությունների և դրա արդյունքների մասին:
Դեսպանն իր հերթին ընդծգել է Իրաքի հետ հատուկ հարաբերություններ կառուցելու և զարգացնելու կարևորությունը՝ հասնելու երկու բարեկամ երկրների ընդհանուր շահերին: Դեսպանն իր խոսքում նաև ընդգծել է, որ Իրաքի Հանրապետության նախագահի այցը Հայաստան տեղի ձեռներեցների համար խթան կհանդիսանա ներգրավվելու ու տարբեր ոլորտներում աշխատելու իրաքյան կողմի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը։