
WhatsApp հավելվածում հնարավոր կլինի ձայնային հաղորդագրություններ ուղարկել, որոնք ավտոմատ կերպով կջնջվեն մեկ անգամ լսելուց հետո։ Գործառույթը գործարկվել է երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ասվում է մեսենջերի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Մեկանգամյա ձայնային հաղորդագրությունները հասանելի կլինեն ամբողջ աշխարհում առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Նման հաղորդագրությունները կնշվեն հատուկ նշանով, որը նախազգուշացնում է, որ ձայնագրությունը կարելի է լսել միայն մեկ անգամ: