Բաղդադում ամերիկյան դեսպանատան շրջակայքը հրթիռակոծվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղդադում ամերիկյան դեսպանատան շրջակայքը հրթիռակոծվել է, շենքում հնչել են տագնապի ազդանշաններ։ Այս մասին հայտնում է նաև Reuters-ը՝ հղում անելով սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերին։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հավելենք, որ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում և Իրաքում ենթարկվել են 73 հարձակման:

Սակայն Պենտագոնը հայտնել է, որ հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել:




Լրահոս