
Աշխարհով մեկ միայնակ ճանապարհորդող գերմանացի զբոսաշրջուհին բռնաբարվել է զբոսաշրջային ուղեկցորդի կողմից՝ Թաիլանդի կղզի մեկնելիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հստակեցվում է, որ 24-ամյա Ֆլորենտինա Ռետկան կապ է հաստատել թայլանդական տուրիստական գործակալության հետ և ուղեկցող անձի հետ ճանապարհորդություն է գնել դեպի կղզի։ Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում։
Երբ երկուսն էլ հայտնվել են ամայի լողափում, տղամարդը նրան բռնաբարել է ջրի մեջ: Տուժողի խոսքով՝ ինքը դիմադրել է և խնդրել, որ վերջ տա։
Նոյեմբերի վերջին տղամարդը երկու տարի ութ ամսով բանտարկվել է։