
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, որը կարևոր քաղաքական քայլ է. այս մասին գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն է հրապարակվել:
Ըստ այդ հայտարարության՝ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: