
ArmLur.am—ը հայտնել էր, որըԸնդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին: Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՔՊ-ն ժամը 13:30-ին կհանդիպի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Մանվել Բադալյանի հետ, որպեսզի հարցեր ուղղեն թեկնածուին և որոշում կայացնեն ընտրության հարցում։
Քրիստինա Մուշեղյան