ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրախախտումներ, կանանց թիրախավորում․ Թագուհի Թովմասյանը՝ մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Մեդիա կենտրոնում այս առթիվ քննարկում է կազմակերպվել, որին մասնակցում է նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Հայաստանում ինչ խնդիրներ են առաջադրված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Թագուհի Թովմասյանը միայն երկու դրույթ առանձնացրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չի խախտվում՝ ամուսնության դրույթը և ստրկության դրույթը։ Պատգամավորի խոսքով՝ առաջնային խնդիրներից է նաև ընտրական իրավունքի խախտումները․

«Եթե վերցնենք ամենաառաջին խնդիրը, ապա դա ընտրական իրավունքի խախտումն է։ Եթե իրենց թեկնածուն չի անցնում, ապա ընտրության հետ իշխանությունը չի հաշտվում։ Ալավերդին վերջին վառ դեպքն էր, որ ընտրական իրավունքը նորից խախտվեց։ Իշխանությունը բռնի վերցրեց Ալավերդիի կառավարումը, այդպիսի իրավիճակ եղավ նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Տիգրան Ավինյանին ամեն գնով կարգեցին քաղաքապետ, դե իսկ ընտրակեղծիքների մասին էլ չեմ խոսում»,- նշեց նա։

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաև օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ԿԿՀ անդամի ընտրություններին։

«ԱԺ-ում օրերս թիրախավորված էին երկու կանայք՝ ԿԿՀ անդամների թեկնածուները։ Ամբողջ ՔՊ խմբակցությունը հարձակվել էր թեկնածու Հայկուհի Հարությունյանի վրա, ամեն կերպ նրանք նվաստացրին Հարությունյանին միայն նրա համար, որ վերջինս համարձակվել էր վարույթներ հարուցել ՔՊ-ականների դեմ»,-ընդգծեց Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս