
Մեդիա կենտրոնում տեղի է ունենում քննարկում՝ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում» թեմայով։ Քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը նշեց, որ Եռաբլուրում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կատարելու գործը կարճվել է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 40 ծնող էր բերման ենթարկվել, ոստիկանները բռնություն կիրառելով էին նրանց բերման ենթարկել, քաշքշել, վնասվածքներ պատճառել։