ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էռնեստ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 28-ից Ռաֆայել Բեգլարի Բարսեղյանի հետ ներգրավված լինելով Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին և գտնվելով ԱՀ Հոռաթաղ գյուղի մերձակայոքում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, գաղտնի հափշտակել են Հոռաթաղ գյուղի զորամասի պարսպից դուրս կայանված, Վիտալի Ռոբերտի Կարապետյանին պատկանող և ԱՀ պաշտպանության բանակին հատկացված «УАЗ 396252» մակնիշի, XTT396252D0483927 նույնականացման համարով, 35MN852 համարանիշի ավտոմեքենան, այնուհետև այն տեղափոխել են Երևան քաղաք, իսկ 2020 թվականի նոյեմբերի 1-ին 1000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել Երևան քաղաքի բնակիչ Հրաչյա Հենրիկի Սարգսյանին՝ Վիտալի Ռոբերտի Կարապետյանին պատճառելով խոշոր չափի՝ 2.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Քնար Մանուկյան